ՆԱՆ փաստաբանական գրասենյակը կատարում է իրավաբանական անձանց իրավական գործառույթների սպասարկում
Սպասարկման համար կարող եք պատվիրակել ծառայությունների մատուցում ինչպես առանձին գործերով, այնպես էլ ամսական սպասարկման միջոցով:
Իրավաբանական գրավոր և բանավոր խորհրդատվություն
Իրավաբանական բնույթի փաստաթղթերի՝ այդ թվում պայմանագրերի, ստուգում, մշակում, փորձաքննություն
Կորպորատիվ իրավունքի ոլորտում փաստաթղթերի մշակում և վերլուծություն, խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցների և բաժնետերերի ընդհանուր ժողովներում մասնակցություն
Հաճախորդի կողմից տրամադրված փաստաթղթերի օրենքների և հաճախորդի շահերի համապատասխանության հարցի որոշում
Հարկային ոլորտի վերաբերյալ խորհրդատվություններ
Հիմնադիր փաստաթղթերի ուսումնասիրություն, կանոնադրական կապիտալի ավելացման, նվազման, ընկերության լուծարման և այլ հարցերի հետ կապված համապատասխան ձևակերպումներ
Անշարժ գույքի, բաժնետոմսերի, բաժնեմասերի, առք ու վաճառքի գործարքների իրավաբանական ձևակերպումներ և խորհրդատվություն
Իրավաբանական անձի վերակազմակերպման, միաձուլման, առանձնացման հարցերով խորհրդատվություններ և գործարքների ձևակերպումներ
Պարտքերի հավաքագրման ծառայություններ
ՆԱՆ փաստաբանական Գրասենյակը ծառայությունները մատուցում է հետևյալ ձևաչափով,ըստ անհրաժեշտության՝
Դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ իրավական խորհրդատվություն․
Ստեղծված իրավիճակի և դրա լուծման ուղիների վերլուծություն․
Հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի վերլուծություն․
Բանակցություններ պարտապանների հետ․
Դրամական միջոցների մինչդատական հավաքագրման կազմակերպում․
Դատական և կատարողական վարույթ․
Սնանկության գործերով վարույթ։
Մեր գրասենյակը կիրառում է մեծ ծավալով փաստաթղթերի և տեղեկությունների, հայցադիմումների և այլ փաստաթղթերի կազմման մի շարք գործառույթների ավտոմատացում, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով պահպանում է բոլոր ուղարկվող և ստացվող փաստաթղթերը։